Toyota-ն կվերսկսի արտադրությունը՝ չնայած մատակարարման շղթայի խափանմանը

Toyota-ն կվերսկսի արտադրությունը՝ չնայած մատակարարման շղթայի խափանմանը

Հունվարի 8-ից ճապոնական հեղինակավոր Toyota Motor-ը երկրում կվերսկսի ավտոմեքենաների արտադրությունը, որը դադարեցվել էր ամանորյի կապակցությամբ՝ չնայած երկրի կենտրոնական հատվածում շարունակվող երկրաշարժերի հետևանքով առաջացած մատակարարման շղթաների որոշակի խափանումներին: Այս մասին հայտնում է ավտոարտադրողը:

Սկզբում Toyota-ն խոստովանել է, որ հունվարի 8-ին հնարավոր չի լինի վերականգնել արտադրությունը երկրի ձեռնարկություններում, քանի որ երկրաշարժերը վնաս են հասցրել մատակարարներին։ Սակայն աղետի գոտուց դուրս գտնվող պահեստների գույքագրումից հետո ավտոարտադրողը որոշել է վերսկսել արտադրությունը:

Հիշեցնենք՝ Ճապոնիան տարին սկսել է աղետով: Միայն հունվարի 1-ին մի քանի տասնյակ երկրաշարժներ են գրանցվել երկրում: Չեղարկվել են տոնական միջոցառումները: Ցնցումները շարունակվում են, արդեն մոտ 2 հարյուրյակ դի է հանվել ավերակների տակից ու իդենտիֆիկացվել:

Աղբյուրը՝   b24.am