Մեկնարկել են Անկախության փողոցի եզրառուների, մայթերի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Անկախության փողոցի եզրառուների, մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Գորիսում ներհամայնքային ճանապարհային ցանցի բարելավման ուղղությամբ շարունակվում է մեծ աշխատանք իրականացվել:
Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող Գորիս բարեկարգում ՀՈԱԿ-ը համայնքային միջոցներով իրականացնում է եզրառուների վերակառուցման, բարեկարգման աշխատանքներ:
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը այցելել է շինհրապարակ, շինարարների հետ քննարկել առաջնահերթ խնդիրները, տվել համապատասխան ցուցումներ: Աշխատանքների ավարտից հետո հերթական խոշոր  ծրագիրն է մեկնարկելու: Առաջիկայում պլանավորված է  Անկախության փողոցի ողջ երկայնքով հիմնանորոգել  մայթերը: