Արեգունի թաղամասում փողոցային լուսավորության նոր ցանց է կառուցվում

Արեգունի թաղամասում փողոցային լուսավորության նոր ցանց է կառուցվում

Գորիսն ունի 95% լուսավորության ծածկույթ, ընթանում են փողոցային լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքներ: Լուսավորության նոր ցանց է կառուցվում Արեգունի թաղամասում:

Կառուցվում է շուրջ 1500 մետր երկարության արտաքին լուսավորության ցանց՝ ԼԵԴ համակարգով աշխատող 40 լուսատուների տեղադրմամբ։ Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: