Առաջին մարզադպրոցը Արարատ գյուղում

Առաջին մարզադպրոցը Արարատ գյուղում
Ծրագրեր, որոնք այսօր արդեն կյանքի են կոչվում:
Հարկ է նշել, որ Արարատ գյուղում մինչ այս մարզադպրոց չի եղել, սպորտային նախասիրություններ ունեցող շատ պատանիներ և երիտասարդներ մարզվել են այլ քաղաքների մարզադպրոցներում կամ տարբեր հաստատություններում գործող սպորտային խմբակներում։ Ահա այդ խնդրից ելնելով Արարատ գյուղում կառուցվում է մեծ և բոլոր հարմարություններով մեծ մարզադպրոց, որտեղ կարող են հաճախել բազմաթիվ երեխաներ ինչպես Արարատ գյուղից այնպես էլ հարակից բնակավայրերից՝ մարզվելու և սպորտային միջոցառումներ անցկացնելու համար։
Մարզադպրոցի կառուցման աշխատանքները իրականացվում են 2023-2024 թվականների սուբվենիոն ծրագրով՝
համայնք-պետություն համաֆինանսավորմամբ։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 419 304 000 ՀՀ դրամ։
Նոր տարի, նոր ծրագրեր և նոր բարեկարգման աշխատանքներ…