Չինաստանը խոստացել է առաջատար դառնալ ավտոմեքենաների արտահանման ոլորտում

Չինաստանը խոստացել է առաջատար դառնալ ավտոմեքենաների արտահանման ոլորտում

Նախորդ տարվա ցուցանիշների համաձայն՝ Չինաստանն ավտոմեքենաների վաճառքով կգերազանցի Ճապոնիային և կդառնա աշխարհի խոշորագույն ավտոարտահանողը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է Չինաստանի մարդատար ավտոմեքենաների ասոցիացիան։

Այդ ոլորտում Չինաստանի առաջատար լինելու խոստումը կապված է երկրում արտադրվող ավտոմեքենաների արտասահման մատակարարումների տարեկան աճի հետ, ինչը կազմել է 62 տոկոս (3,8 միլիոն նոր ավտոմեքենա), մինչդեռ Ճապոնիան հունվարից նոյեմբեր ամիսներին արտահանել է ընդամենը 3,5 մլն միավոր ապրանք և, ինչպես նշվում է, կորցրել է իր առաջատար դիրքն այդ ոլորտում։

Ընդհանուր առմամբ՝ Չինաստանը 2023 թվականին արտերկրում վաճառել է ավելի քան 5,26 միլիոն մեքենա՝ մոտ 102 միլիոն դոլար ընդհանուր գումարով, իսկ ճապոնական մեքենաների արտահանման ծավալը կանխատեսվում էր մոտ 4,3 միլիոն միավոր։