Տեղի են ունեցել ավելի քան 52 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

Տեղի են ունեցել ավելի քան 52 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

Հայաստանի ֆոնդային բորսայում հունվարի 9-ին տեղի են ունեցել ավելի քան 52 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։

Մասնավորապես, AMGB1129A332 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 50 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝  50 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 67,1 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 10.9524%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.60% է:

Ինչպես նաև AMGB1129A316 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի հետգնման ենթակա ծավալը կազմել է 2 մլրդ դրամ, հետգնված ծավալը՝  2 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 5,6 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 10.567%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8% է:

AMGB1029A292 տարբերակիչ ծածկագրով և 10 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի հետգնման ենթակա ծավալը կազմել է 2 մլրդ դրամ, հետգնված ծավալը՝  23 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 523 մլն դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 10.6974%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է:

Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝  gp.minfin.am  առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: