Մոլդովայում ընդդիմադիրները նպատակահարմար չեն գտնում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի վրա գումար ծախսել

Մոլդովայում ընդդիմադիրները նպատակահարմար չեն գտնում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի վրա գումար ծախսել

Մոլդովայում ընդդիմադիր «Վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները նպատակահարմար չեն գտնում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի վրա գումար ծախսել՝ երկրում աղքատության մակարդակի աճման պայմաններոմ։

«Ինչու՞ միլիոնավոր լեյեր ծախսել հանրաքվեի վրա, եթե մեզ համար ամեն ինչ արդեն որոշված ​​է։ Մի իրավիճակում, երբ Մոլդովայում աղքատության շեմից ցածր մարդկանց թիվն օրեցօր ավելանում է, իշխանությունները շարունակում են միլիոններ ծախսել՝ տրվելով ԵՄ-ում լավ ապագայի մասին խոստումներին»,- ասվում է ընդդիմադիր քաղաքական ուժի հայտարարության մեջ։

Ընդդիմադիր կուսակցությունից ընդգծել են, որ Եվրահանձնաժողովը քիչ է մտահոգված Մոլդովայի տնտեսական և սոցիալական իրավիճակով, հետևաբար ԵՄ ներկայացուցիչները հավանություն են տալիս Մոլդովայի քաղաքացիների կյանքի վատթարացմանը:

Աղբյուրը՝   b24.am