Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային գոտիներում առեւտրային գործունեությունն առաջարկվել է կազմակերպել մրցույթի հիման վրա

Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային գոտիներում առեւտրային գործունեությունն առաջարկվել է կազմակերպել մրցույթի հիման վրա

Նախագծով առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առեւտրային գործունեության իրականացումը կազմակերպել Կառավարության սահմանած մրցույթի հիման վրա: Մրցույթում հաղթած անձանց հետ ուղղակի եղանակով կկնքվեն վարձակալության պայմանագրեր: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Կառավարության հեղինակած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումներն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 10-ի նիստում:

Անմաքս առեւտրի խանութների կազմակերպման գործունեության եւ մատուցվող ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաեւ մաքսային հսկողության արդյունավետության ապահովման նպատակներով նախատեսվում է նմանատիպ խանութների կազմակերպման համար նախաորակավորված իրավաբանական անձանց ընտրությունը եւ համապատասխան ռեեստրում ներառումն իրականացնել մրցութային կարգով: Առաջարկվում է անմաքս առեւտրի խանութների պարտավորությունների մեջ լրացնել նախաորակավորման ժամանակ ստանձնած պարտավորությունների կատարումը, լրացնել իրավաբանական անձանց կողմից մաքսային մարմին ներկայացվող` համապատասխան ռեեստրում ընդգրկվելու դիմումի մեջ պարունակվող տեղեկությունները:

Հանձնաժողովականները կողմ են քվեարկել նախագծին: