Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 6000 անձ աշխատանք է գտել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 6000 անձ աշխատանք է գտել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 6000 անձ Հայաստանում աշխատանք է գտել, այդ թվում՝ պետական ​​աջակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հունվարի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց  տրամադրվող աջակցության ծրագրերը:

Նախարարը նշեց, որ Հայաստանի կառավարության հաջորդ նիստում կներկայացվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների զբաղվածության ծրագիր։

Մկրտչյանը հորդորեց մարդկանց աշխատանքի տեղավորման վերաբերյալ առաջարկություններ ստանալու համար դիմել Սոցիալական միասնական ծառայության գրասենյակներ։ «Մենք այժմ վերագնահատում ենք սոցիալական աջակցություն ստացողների ցանկը և առկա աշխատանքային առաջարկները։ Հունվարից հետո այս հարցը կհստակեցվի»,- ասաց նախարարը: