Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ

Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Արմավիրի նոր մարզպետ է նշանակվել Դավիթ Խուդաթյանը:

Որոշման նախագիծը ներառված էր ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում:   «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Դավիթ Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,- ասված է որոշման նախագծում: