Արարատի մարզում կկառուցվի պողպատի գործարան

Արարատի մարզում կկառուցվի պողպատի գործարան

Գործադիրն ընդունել է «Ջի Թի Բի ՍԹԻԼ» ՍՊԸ-ին ֆինանսավորում տրամադրելու մասին» որոշում:

Ընկերությունը Արարատ գյուղում նախատեսում է իրականացնել պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագիր: Ըստ հիմնավորման՝ ընկերության կողմից Երասխ բնակավայրում գտնվող պողպատի գործարանի կառուցումը դադարեցվել է՝ ելնելով որոշ հանգամանքներից։

Երասխում գտնվող պողպատի գործարանի կառուցման նպատակով ընկերությունը կատարել է մի շարք շինարարական ծախսեր, որոնց ընդհանուր գումարը կազմում շուրջ 2 միլիարդ դրամ: Ըստ այդմ՝ առաջարկվում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին, որի կառավարիչն է հանդիսանում «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը տրամադրել 3,500,000,000 դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, 4 տարի` սկսած 3-րդ տարվանից մարման ժամկետով՝ «Ջի Թի Բի ՍԹԻԼ» ՍՊԸ-ի Արարատ բնակավայրում ծրագրի ֆինանսավորման նպատակով։