Հայաստանն ու Ղազախստանը որոշել են ընդլայնել համագործակցությունը ավիացիոն ոլորտում

Հայաստանն ու Ղազախստանը որոշել են ընդլայնել համագործակցությունը ավիացիոն ոլորտում

Հայաստանն ու Ղազախստանը որոշել են զարգացնել համագործակցությունը ավիացիոն ոլորտում։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ու «Ղազախստանի ավիացիոն վարչակազմ» ընկերությունն այսօր բանակցություններ են անցկացրել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ղազախստանի դեսպանությունը։

«Զրույցի ընթացքում կողմերը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել ընդլայնել փոխգործակցությունը ավիացիայի ոլորտում՝ ուղիղ կապեր հաստատելով փորձի փոխանակման, միջազգային կազմակերպությունների և ասոցիացիաների շրջանակներում փոխադարձ աջակցության առումով»,– ասված է հաղորդագրությունում։

Հայկական կողմին հատկապես հետաքրքրել է ավիացիոն ոլորտում վարչարարության և մասնագետների պատրաստման ղազախական փորձը։
Քննարկվել է նաև Երևան–Աստանա ուղիղ չվերթեր գործարկելու հնարավորությունը։
 
Աղբյուրը՝   armeniasputnik.am