Արձանագրվում են Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի նորակառույց մարզադահլիճում առկա թերությունները

Արձանագրվում են Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի նորակառույց մարզադահլիճում առկա թերությունները
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարությամբ Լոռու մարզպետի աշխատակազմն իրականացնում է պետբյուջեի ֆինանսավորմամբ կառուցվող օբյեկտների մշտադիտարկում։ Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ասրյանը մարզպետի աշխատակազմի կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Արամ Գրիգորյանի, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանի, աշխատակազմի ոլորտային այլ պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցին կից կառուցված մարզադահլիճ։
Մարզպետի աշխատակազմի կողմից մի շարք խնդիրներ են արձանագրվել և՛ շինաշխատանքների որակի, և՛ գույքի հետ կապված։ Արձանագրված թերությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն առաջիկայում կամփոփվի և կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ։
Հիշեցնենք, որ մարզադահլիճի կառուցման համար պետբյուջեից հատկացվել էր 251 մլն 802 հազար դրամ։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից: Շինարարությունն իրականացվել է «Նեմրութ» ՍՊԸ-ն։