ՀԲ կանխատեսումներով Հայաստանի ՀՆԱ-ն 2024 թվականին կաճի 4,7%-ով

ՀԲ  կանխատեսումներով Հայաստանի ՀՆԱ-ն   2024 թվականին  կաճի 4,7%-ով

Մինչև 2024-ի տարեվերջ համաշխարհային տնտեսության ՀՆԱ-ի աճը կլինի ամենացածրը վերջին 30 տարվա ընթացքում։ Նման կանխատեսում է արված Համաշխարհային բանկի (ՀԲ) «Համաշխարհային տնտեսական հեռանկարների» վերջին զեկույցում: Ավելին, ըստ ՀԲ-ի Զեկույցի  համաշխարհային տնտեսությունը հակառեկորդ կսահմանի և  «աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացումը կարող է  նոր սպառնալիքների առաջ կանգնեցնել  համաշխարհային տնտեսությունը»։

Կանխատեսումների համաձայն՝  2024-ին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կշարունակեն դանդաղել երրորդ տարին անընդմեջ՝ նախորդ տարվա 2,6%-ից իջնելով մինչև 2,4%։

«Աճը դանդաղել է նաև Հարավային Կովկասում, սակայն արագացել է Կենտրոնական Ասիայում։ Դրամական փոխանցումների հոսքերը կարևոր դեր են խաղացել Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում պահանջարկի ապահովման գործում»,- ասված է զեկույցում ։  

ՀԲ  կանխատեսումներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2024 թվականին կաճի 4,7, իսկ 2025–ին՝ 4,5%-ով։