ԱՄՀ-ն աջակցել է BRICS-ի ընդլայնմանը

ԱՄՀ-ն աջակցել է BRICS-ի ընդլայնմանը

Արժույթի միջազգային հիմնադրամն աջակցում է BRICS-ի ընդլայնմանը: Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՀ-ի խոսնակ Ջուլի Կոզակը։

«Մենք ողջունում ենք երկրների համատեղ աշխատանքը՝ ուղիներ գտնելով խթանելու առևտուրը և ինտեգրումը, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան օգուտ քաղել գլոբալ ինտեգրումից: Հետևաբար, այնքանով, որքանով երկրների տարբեր ասոցիացիաները թույլ են տալիս ինտեգրման և գլոբալ համագործակցության ավելի մեծ մակարդակ, մենք աջակցում ենք այդ նպատակներին», – նշել է Կոզակը։

BRICS խումբը 2006 թվականի հիմնադրումից ի վեր անցել է ընդլայնման երկու փուլ: 2011-ին Հարավային Աֆրիկան ​​միացավ սկզբնական կազմին, որը ներառում էր Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը: 2023-ի օգոստոսին վեց նոր անդամներ հրավիրվեց ասոցիացիա՝ ներառյալ Արգենտինան, որը, սակայն, տարեվերջին հրաժարվեց միանալ: Իսկ մյուս հինգը՝ Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան, հունվարի 1-ից սկսել են լիարժեք աշխատանքը BRICS-ում:

Աղբյուրը՝   b24.am