Էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքը 2023-ին 31%-ով աճել

Էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքը 2023-ին 31%-ով աճել

Աշխարհում էլեկտրամոբիլների վաճառքը 2023 թվականին աճել է 31%-ով՝ կազմելով 13.6 միլիոն միավոր, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բրիտանական Rho Motion խորհրդատվական ընկերությանը։

Ընդ որում, մեկ տարի առաջ էլեկտրամոբիլների վաճառքի աճը կազմել է 60%։

«Աճի տեմպերը դանդաղում են, բայց նման աճող շուկաներում դա սպասելի է: Այն չի կարող կրկնապատկվել ամեն տարի», - գործակալությանն ասել է Rho Motion-ի տվյալների մենեջեր Չարլզ Լեսթերը:

Նա հավելել է, որ ամսական ռեկորդ է սահմանվել դեկտեմբերին, երբ վաճառվել է 1.5 միլիոն էլեկտրական մեքենա։ Ըստ Լեսթերի՝ 2023 թվականի կատարողականը համապատասխանում է ընկերության սկզբնական ակնկալիքներին։ 2024 թվականի համար նրա կանխատեսումը 25-30% աճ է:

Rho Motion-ը հաշվարկել է, որ 2023-ին 9.5 միլիոն ամբողջովին էլեկտրական մեքենա է վաճառվել, իսկ մնացածը հիբրիդային են: Ամբողջովին էլեկտրական մեքենաների վաճառքն ԱՄՆ-ում և Կանադայում աճել է 50%-ով, Եվրոպայում՝ 27%-ով, Չինաստանում՝ 15%-ով։

Աղբյուրը՝   b24.am