Փետրվարին Երևանի հասարակական տրանսպորտը կհամալրվի նոր ավտոբուսներով

Փետրվարին Երևանի հասարակական տրանսպորտը կհամալրվի նոր ավտոբուսներով
Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի արդիականացման նպատակով վերջերս ձեռք բերված 30 ավտոբուսներից բաղկացած խմբաքանակը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա փետրվարին:
Այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
 
«Նախատեսված 30 ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում են, հաջորդ շաբաթ սպասում ենք ևս երկուսի մատակարարմանը»,- ասաց Հարությունյանը:
 
Նրա խոսքով՝ երբ բոլոր ավտոբուսներն արդեն մայրաքաղաքում լինեն, 15-20 օր հետո դրանք շահագործման կհանձնվեն։
 
Հիշեցնենք, որ տարեվերջյան ասուլիսին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների համալիր ծրագրի շրջանակում 2024 թվականին նախատեսում է ներմուծել ևս 200 ավտոբուս։
 
Աղբյուրը՝   armeniasputnik.am