ԵԿԲ-ն կարող է քառակի կրճատել տոկոսադրույքները

ԵԿԲ-ն կարող է քառակի կրճատել տոկոսադրույքները

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կարող է որոշում կայացնել 2024-ին չորս անգամ նվազեցնել տոկոսադրույքները, քանի որ գնաճը դանդաղում է։ 

Նրանց հաշվարկների համաձայն՝ կարգավորիչը 25 բազիսային կետով կնվազեցնի ավանդների տոկոսադրույքը հունիսին, սեպտեմբերին, հոկտեմբերին և դեկտեմբերին։ Արդյունքում տարեվերջին այն կհասնի 3%-ի։

Վերջին մեկուկես տարվա ընթացքում ԵԿԲ-ն աստիճանաբար խստացրել է դրամավարկային քաղաքականությունը։ 2022 թվականի հուլիսից տոկոսադրույքն ավելացել է 10 անգամ։ 2023 թվականի դեկտեմբերին ԵԿԲ-ի կառավարման խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել երեք հիմնական տոկոսադրույքները։ Այսպիսով, հիմնական տոկոսադրույքը պահպանվել է տարեկան 4.5%, ավանդների տոկոսադրույքը կազմել է 4%, ԵԿԲ-ից կարճաժամկետ վարկերինը՝ 4.75%:

Աղբյուրը՝   b24.am