Հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 5,3 տոկոսով

Հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 5,3 տոկոսով

2023 թվականի 11 ամիսներին հանցագործությունների ընդհանուր թիվը 2022 թվականի համեմատ աճել է 5,3 տոկոսով կամ 1771 դեպքով։ Այս մասին ասաց Ոստիկանության պետ, ՆԳՆ փոխնախարար Արամ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով նախորդ տարվա 11 ամիսներին Հանրապետությունում գրանցված հանցագործությունների վիճակագրությունը։

«2022 թվականի 11 ամիսների ընթացքում գրանցվել է 33 հազար 281 դեպք, իսկ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում 35 հազար 52։ Սպանությունները 2022-ի համեմատ նվազել են 7-ով, խարդախության դեպքերն ավելացել են 342-ով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի աճը կազմել է 226:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ավելացել է 2354 դեպքով, զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը՝ 300-ով, կաշառքի աճը՝ 340-ով»,- ասաց Հովհաննիսյանը։