Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցի տանիքը կնորոգվի

Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցի տանիքը կնորոգվի
Օրեր առաջ ուժգին քամու հետևանքով զգալիորեն վնասվել էր Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկի տանիքը: Խնդրի լուծման հնարավոր տարբերակները քննարկելու նպատակով այսօր Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ասրյանն այցելել էր դպրոց:
Նա տեղեկացրեց, որ խնդիրը քննարկվել է ոլորտային պատասխանատուների հետ և որոշվել է խնդրի լուծման առավել օպտիմալ տարբերակը: Քանի որ առաջիկայում դպրոցը ներառվելու է կլաստերի մեջ և նոր շենք է կառուցվելու, որոշում է կայացվել հարցին տալ ժամանակավոր լուծում:
Տնօրենը տեղեկացրեց, որ տանիքի փայտյա ծածկույթը գրեթե ամբողջությամբ պահպանվել է, պահպանվել է նաև թիթեղյա ծածկույթի շուրջ 40 տոկոսը:
Գ. Ասրյանը վստահեցրեց՝ մարզպետի աշխատակազմը աջակցություն կցուցաբերի ամենակարճ ժամկետներում տանիքը նորոգելու հարցում: