Տարեսկզբից ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում մի շարք նոր կարգավորումներ են գործարկվել

Տարեսկզբից ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում մի շարք նոր կարգավորումներ են գործարկվել
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում ամփոփել է նախարարության 2023 թվականի գործունեությունը, գրանցած արդյունքնեը և իրականացված բարեփոխումները, նախարարը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։
Նախքան հարցուպատասխանը նախարարն հանդես է եկել հակիրճ զեկույցով, որի ընթացքում անդրադարձել է՝
նորաստեղծ էկոպարեկային ծառայությանը, որի շրջանակում պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության 24/7 ռեժիմով պահպանություն կիրականացվի,
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքին,
 Ջրային օրենսգրքի փոփոխությունների և հարակից իրավական ակտերի ընդունմամբ սահմանվել է՝
- «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող փակ շրջանառու համակարգ» հասկացությունը, ինչպես նաև Կառավարության որոշմամբ սահմանվել է վերջինիս ներդրման կարգը,
- վարչական պատասխանատվություն՝ ձկնաբուծարանների կողմից առանց փակ շրջանառու համակարգի հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերից ջրօգտագործում իրականացնելու համար՝ քաղաքացիների նկատմամբ 800 հազարից մինչև 1 մլն դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 2-3 մլն դրամի չափով, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված ջրառի և էկոլոգիական թողքի կետերում ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր չտեղադրելու համար՝ քաղաքացիների նկատմամբ 500 հազարից մինչև 800 հազարի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 1-1.5 մլն դրամի չափով,
- կանոնակարգվել են ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի ձևավորման, օգտագործման, հատկացումների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները։ Ֆինանսական երաշխիքային գումարների կառավարման միջոցով կապահովվի Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանի վիճակի վերականգնմանը, չշահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման գործընթացների պատշաճ իրականացում,
-հստակեցվել է ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը՝ առավել մատչելի դարձնելով քաղաքացիների համար,
- կարևոր փոփոխություն է ստորերկրյա ջրային ռեսուրսների դեպքում անձնագրի ժամկետի հստակ ֆիքսումը նախկին անժամկետի փոխարեն,
- Կառավարության կողմից հավանության է արժանացել օրինագծի փաթեթ, որով նախատեսվում են մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական տույժեր, ինչպես նաև քրեական պատասխանատվություն առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու համար՝ եթե դա հանգեցրել է խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնասի,
- 2024 թվականից սահմանվել է տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ «ջրաչափիչ» սարքերի պարտադիր պահանջ բոլոր ջրօգտագործողների համար, գործող 1700 ջրօգտագործման թույլտվություններով առկա է շուրջ 5000 ջրառի կետ: Մինչ օրս տեղադրվել է 577-ը, որից 250-ը` 2023 թվականի ընթացքում,
- իրականացվել են Արարատյան դաշտի խորքային հորերի հետագա կարգավիճակը որոշելու և ապօրինի ջրօգտագործումը կանխելու նպատակով ուսումնասիրության և տեղորոշման աշխատանքներ, Արմավիրի մարզում գույքագրված խորքային հորերի թիվը 1353 է, իսկ Արարատի մարզում 1034