Ղազախստանը ծրագրում է 2024-ին 90.3 միլիոն տոննա նավթ արդյունահանել

Ղազախստանը ծրագրում է 2024-ին 90.3 միլիոն տոննա նավթ արդյունահանել

Ղազախստանում նավթի արդյունահանման ծավալը 2023-ի վերջին կազմել է մոտ 90 միլիոն տոննա, թեև ի սկզբանե նախատեսված է եղել արդյունահանել 92-93 միլիոն տոննա: Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սաթկալիևը։

Նախարարը դա պայմանավորել է նավթի և գազի արդյունահանման խոշոր ձեռնարկություններում վերանորոգման աշխատանքներով: Նա նշել է, որ ընդհանուր առմամբ Ղազախստանի նավթարդյունաբերությունում պլանավորման հետ կապված խնդիրներ չկան. արտադրության տեմպերն աճում են, նոր հորատանցքերի ընդլայնման նախագծերն ու արտադրական մասշտաբներն իրականացվում են սահմանված նպատակներին համապատասխան։

Աղբյուրը՝   b24.am