Ֆիշինգային հարձակումներ են կազմակերպվում Booking.com ամրագրումների կայքի միջոցով

Ֆիշինգային հարձակումներ են կազմակերպվում Booking.com ամրագրումների կայքի միջոցով
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է, որ ֆիշինգային հարձակումներ են կազմակերպվում Booking.com ամրագրումների կայքի միջոցով։
Զեղծարարները կոտրում են հյուրանոցների հաշիվները նշված կայքում ու հյուրանոցի անունից նամակներ ուղարկում ամրագրումներ կատարած մարդկանց։
Մասնավորապես, նամակի մեջ նշում են, որ ամրագրման հետ կապված խնդիր կա ու պետք է վերահաստատել բանկային քարտի տվյալները, ինչը անելու համար տրամադրում են Booking.com կայքին արտաքին տեսքով նման կեղծ կայքի հղում։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է զգույշ լինել նշված կայքով քարտային տվյալները վերահաստատելու համար նամակներ ստանալիս, ստացած հղումներով անցնելիս այդ կայքում չլրացնել բանկային տվյալներ։
 
Գործակալությունից խորհուրդ են տալիս ամրագրումների հետ կապված խնդրի մասին փորձել ճշտել հենց հյուրանոցից կամ Booking.com-ից և հավելում, որ կայքի պատասխանատուները տեղյակ են խնդրի մասին և աջակցում են իրենց այցելուներին։