Մոլդովան կավելացնի գազի և էլեկտրաէներգիայի տարանցումը
Մոլդովան միացնում է իր գազի և էլեկտրաէներգիայի ցանցերը Ռումինիայի հետ, որպեսզի նվազեցնի սպառողների վրա ճնշումը՝ մեծացնելով տարանցումը։ Այս մասին հայտարարել է հանրապետության էներգետիկայի նախարար Վիկտոր Պարլիկովը՝ մեկնաբանելով հուշագիրը, որը ստորագրել է իր ռումինացի գործընկեր Սեբաստիան Բուրդուջայի հետ։
Մոլդովացի նախարարն ընդգծել է, որ ռումինական Vestmoldtransgaz ընկերությունը, որը վարձակալում է գազային ցանցերը Մոլդովայում, պետք է լուծում առաջարկի՝ ինչպես լավագույնս զարգացնել ցանցը հանրապետության տարածքում, որպեսզի ճկուն հնարավորություն ընձեռի Ռումինիայից գազ հասցնել Ուկրաինա և հակառակը։
Պարլիկովի խոսքով, ստորագրված հուշագիրը, որի իրականացումը նախատեսված է մինչև 2031 թվականը, նախանշում է հզորության ավելացման և Յասի-Ունգենի-Քիշնև գազատարի երկարացման հնարավորություն՝ Մոլդովայի մայրաքաղաքի շուրջ նոր գազատարի կառուցման միջոցով։ Նախատեսվում է նաև կառուցել 400 կՎ էլեկտրահաղորդման գիծ Սուչավա քաղաքի և Բալթիի միջև, ինչպես նաև արդիականացնել գործող 110 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման գիծը։
Բացի այդ, Ռումինիան պատրաստվում է ավելացնել իր տարածքում գազի պահեստավորման ծավալները։ Միաժամանակ, հուշագիրը պայմաններ կապահովի ռումինական OPCOM ընկերությանը Մոլդովայում էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի կարգավիճակ ստանալու համար։
Աղբյուրը՝ b24.am