Գեղարքունիքի մարզում հաշվառված արցախցի 898 երեխաներից հանրակրթության մեջ ընդգրկված են 895-ը

Գեղարքունիքի մարզում հաշվառված արցախցի 898 երեխաներից հանրակրթության մեջ ընդգրկված են 895-ը

Գեղարքունիքի մարզում հաշվառված  արցախցի 898 երեխաներից 2024 թվականի հունվարի 16-ի դրությամբ հանրակրթության մեջ ընդգրկված են 895-ը։

Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում ապաստանած  898 երեխաներից  751-ը հաճախում են մարզային ենթակայության հանրակրթական, 57-ը ԿԳՄՍ նախարարության  ենթակայության դպրոցներ, 19 երեխա՝ նախակրթարաններ, իսկ  65-ը սովորում են քոլեջներում  կամ ուսումնարաններում։ «Հանրակրթությունից դուրս մնացած 3 երեխաներից 2-ը դպրոց կհաճախեն նոր ուսումնական տարում, իսկ մեկ երեխա ունի  առողջական խնդիր, ում  բուժմանն աջակցելու նպատակով, Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ,   մարզպետի աշխատակազմի կողմից կիրականացվեն  համապատասխան քայլեր։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ Գեղարքունիքի մարզում հաշվառված 88 մանկավարժներից 11-ն աշխատանքի են անցել   հանրակրթական տարբեր դպրոցներում, իսկ արցախցի 18 անձ աշխատանքի են տեղավորվել հավաքարարի, հնացապանի, հոգեբանի, սպասարկման այլ հաստիքներում»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։

Աղբյուրը՝    armenpress.am