Դեբեդ գետից ապօրինի ջրառը կասեցվել է

Դեբեդ գետից ապօրինի ջրառը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Լոռու մարզում գործող «Ալեքսանդր Կոլոլյան» Ա/Ձ-ում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ քարամշակման արտադրամասում առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության Դեբեդ գետի անանուն վտակից իրականացվել է ապօրինի ջրառ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, խողովակաշարը կապարակնքվել։
Տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։
Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։