Վրաստանն ավելի ու ավելի է գրավում Միջին Արևելքի զբոսաշրջիկներին․ ինչ կարող է առաջարկել Հայաստանը

Վրաստանն ավելի ու ավելի է գրավում Միջին Արևելքի զբոսաշրջիկներին․ ինչ կարող է առաջարկել Հայաստանը

Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության վիճակագրական տվյալներով (GTNA)՝ 2022 թվականին Վրաստան է այցելել 4 միլիոն 703 հազար 945 զբոսաշրջիկ, որոնց ավելի քան 80%-ը եվրոպացիներ են, իսկ 4,4%-ը՝ Մերձավոր Արևելքի քաղաքացիներ (գծապատկեր 1):

Գծապատկեր 1․ 2022 թվականին Վրաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվն՝ ըստ դոնոր-տարածաշրջանների՝ տոկոսով արտահայտված

Ներգնա զբոսաշրջության ընդհանուր պատկերում Մերձավոր Արևելքից այցելուների թիվը շատ փոքր է, սակայն տվյալ պարագայում խիստ կարևոր է դինամիկան: 2022 թվականի արդյունքներով Վրաստանը Մերձավոր Արևելքից ընդունել է 208 341 զբոսաշրջիկ, ինչը 15 անգամ գերազանցում է մեկ տասնամյակ առաջ Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը (Գծապատկեր 2):

Գծապատկեր 2․ 2012-2022 թվականների ընթացքում Մերձավոր Արևելքից Վրաստան այցելած զբոսաշրջային հոսքի դինամիկան

Ավելին, տարածաշրջանից զբոսաշրջիկների  թվի աճը գերազանցել է մինչհամաճարակային մակարդակը, ընդ որում՝ նախկին խորհրդային հանրապետությունը Մերձավոր Արևելքից ընդունել է շուրջ 160 000 այցելու: Մերձավոր Արևելքի զբոսաշրջիկների շրջանում Վրաստանը հայտնի է ոչ միայն բնության  տպավորիչ տեսարաններով, մատչելի հյուրանոցներով և համեմատաբար մոտ գտնվելու հանգամանքով, այլև օրեցօր ավելացող հալալ սննդի և արաբախոս զբոսավարների առկայությամբ (Middle East Monitor, 2022):

Մերձավոր Արևելքից այցելուների թվի աճը հիմնականում պայմանավորված է Արաբական ծոցի երկրներից, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի զբոսաշրջիկներով, որին բաժին է ընկնում Մերձավոր Արևելքից ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան 50%-ը (Գծապատկեր 3): 2022 թվականին Սաուդյան Արաբիայից զբոսաշրջիկների թիվը 2019 թվականի նախահամաճարակի ժամանակահատվածի համեմատ աճել է 60%-ով՝ հասնելով 119 921 այցելուի (Աղյուսակ 1).

Աղյուսակ 1․2011- 2022 թվականների ընթացքում Մերձավոր Արևելքից Վրաստան այցելած զբոսաշրջային հոսքի դինամիկան՝ ըստ երկրների

Միաժամանակ Սաուդյան Արաբիան Վրաստան այցելող ամենամեծ թվով օտարերկրյա այցելու ունեցող երկրների տասնյակում է, այնուամենայնիվ, Իսրայելի և Թուրքիայի զբոսաշրջիկները դեռևս ավելին են, քանի արաբախոս երկրներինը (Աղյուսակ 2)։

Աղյուսակ 2․ 2019-ից 2022 թվականներին Վրաստան այցելությունների քանակով թոփ 10 երկրները 

Աղյուսակ 3․ Վրաստանում ներգնա տուրիզմի սեզոնայնությունը՝ 2021 թվականին ԹՈՓ 10 երկրներից այցելությունները՝ ըստ ամիսների
Աղբյուր՝ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչություն, 2023 թվական

Պարսից ծոցի երկրների համագործակցության (GCC) Մերձավոր Արևելքի ինստիտուտի երկրների զեկույցում Վրաստանում զբոսաշրջության վերաբերյալ բացահայտվել է, որ վերջին տասնամյակում երկիրը հայտնի է դարձել իր խոստումնալից բիզնես հնարավորությունների շնորհիվ, ինչպես նաև որպես մատչելի և հարմար հանգստի այլընտրանք թե´ ձմռան, և թե´ ամռան ամիսներին՝ հաշվի առնելով, որ Վրաստան մուտքն ազատ է գրեթե բոլոր երկրների համար. 107 երկրների քաղաքացիների համար մուտքի վիզա չի պահանջվում (Աղյուսակ 4) (Middle East Monitor, 2022): (Middle East Monitor, 2022).

Աղյուսակ 4․ Երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին թույլատրվում է առանց վիզայի մուտք գործել Վրաստան  

 Վերլուծությունն ամբողջությամբ՝ armenpress.am