ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023 թ. 11 ամսում կազմել է 103,8 տոկոս

ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023 թ. 11 ամսում կազմել է 103,8 տոկոս

2023 թ. հունվար–նոյեմբերին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրանքի ծավալը 2022 թ. հունվար–նոյեմբերի մակարդակի նկատմամբ կազմել է 103,8 տոկոս։ Տեղեկությունը հրապարակել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

Այս ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճ է նկատվել Բելառուսում՝ 7,9 %, Ղազախստանում՝ 4,3 %, Ռուսաստանում՝ 3,6 %, Հայաստանում՝ 2,1 %, Ղրղզստանում՝ 1,8 %։

Հաշվետու ժամանակահատվածում ԵԱՏՄ մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալն աճել է 7,4 %–ով, էլեկտրամատակարարման, գազի ոլորտում՝ 0,2 %–ով։
Նվազել են ցուցանիշները հանքարդյունաբերության և քարհանքերի մշակման ոլորտում՝ 0,4%–ով, ջրամատակարարման, կոյուղու համակարգում, թափոնների հավաքման և բաշխման նկատմամբ վերահսկողության ոլորտում՝ 1,2 %–ով:
 
Աղբյուրը՝   armeniasputnik.am