Ոստիկանությունը՝ շմոլ գազով թունավորման դեպքի մասին

Ոստիկանությունը՝ շմոլ գազով թունավորման դեպքի մասին

Երևանում շմոլ գազից թունավորման դեպքեր են գրանցվել։ Հունվարի 17-ին ժամը 06.00-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ Նոր Արեշի 41 փողոցի տներից մեկից «Մուրացան» հոսպիտալ բուժօգնության է տեղափոխվել մանկահասակ երեք երեխա։

«ժամը 06.05-ին «Արմենիա» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ նշված հասցեից «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երեք տղամարդ»,- ասացին ոստիկանությունից։

Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Աղբյուրը՝    radar.am