Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզը այսուհետ կունենա ավելի հարմարավետ և բարվոք պայմաններ

Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզը  այսուհետ կունենա ավելի հարմարավետ և բարվոք պայմաններ
Այսօր Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը շրջայց իրականացրեց Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզում, որտեղ ընթանում են կապիտալ վերանորոգման աշխատանքները։
Համայնքային բյուջեի միջոցներով դեռ անցյալ տարվանից սկսվել են իրականացվել վերոնշյալ մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի տանիքի վերանորոգման, աշխատանքային մուտքերի, ցանկապատի, խմբասենյակների, միջանցքների վերանորոգման, խոհանոցային օդափոխության նոր համակարգի կառուցման աշխատանքները։ Շատ շուտով աշխատանքների ավարտից հետո երեխաները կհաճախեն նոր և ավելի հարմարավետ պայմաններ ունեցող մանկապարտեզ, որտեղ նրանց առօրյան կլինի ավելի հաճելի և հագեցած։
Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքի մանկապարտեզների համար ձեռք էր բերվել նոր և ավելի հարմարավետ գույք։
Այս տարի նույնպես համայնքի մի քանի մանկապարտեզներում նախատեսված են նոր բարեկարգման աշխատանքներ, որոնց վերաբերյալ տեղեկությամբ առաջիկայում կուրախացնենք մեր բնակիչներին։