Apple-ը 2023-ին սմարթֆոնների արտադրությամբ առաջ է անցել Samsung-ից

Apple-ը 2023-ին սմարթֆոնների արտադրությամբ առաջ է անցել Samsung-ից

Apple-ը 2023 թվականին առաջ է անցել Samsung-ից՝ դառնալով համաշխարհային առաջատարը սմարթֆոնների արտադրության մեջ: Այս մասին Bloomberg-ը՝ հղում անելով International Data Corporation (IDC) հետազոտական ​​ընկերության գնահատականներին:

2023 թվականին Apple-ի iPhone սմարթֆոնները համաշխարհային շուկայում գրեթե 235 միլիոն առաքում է ունեցել։ Samsung-ը, որի առաքումները նվազել են մինչև 226.6 միլիոն,  առաջ է անցել չինական արտադրողներից, ինչպիսիք են Xiaomi-ն, Transsion-ն, Vivo-ն և այլն:

Ըստ IDC-ի գնահատականների՝ Apple-ը կարողացել է առաջատար լինել պրեմիում դասի սարքերի, այսպես կոչված, ագրեսիվ վաճառքի, ինչպես նաև գրավիչ առևտրային առաջարկների շնորհիվ։

Աղբյուրը՝     b24.am