Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնարկեքի արարողությանը

Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնարկեքի արարողությանը
Հունվարի 17-ին Արմավիր համայնքի նորընտիր ղեկավար Վարշամ Սարգսյանը Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի հետ Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում ներկա է գտնվել ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնարկեքի արարողությանը։
Միջոցառմանը ներկա էին ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ։
Հիմնարկեքի շինարարության մեկնարկը տրվեց ամերիկահայ բարերար Ջեք (Հակոբ) Յուրեջյանի կողմից, որի նվիրաբերությամբ և բարեգործությամբ է կյանքի կոչվելու Արմավիր համայնքում կառուցվող, մեծ կարևորություն ունեցող սմարթ կենտրոնը:
Ամենախոշոր ներդրումային ծրագրով իրականացված ՍՄԱՐԹ կենտրոնը կարևորագույն և դրական միջավայր կապահովի մեծաթիվ երեխաների բազմակողմանի կրթման և դաստիարակման համար։ Այն նաև բազմաֆունկցիոնալ մեծ համալիր կհանդիսանա գյուղատնտեսական ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման համար, կնպաստի ժամանակակից կրթամշակութային, սպորտային և այլ ենթակուցվածքների զարգացման համար։