Ավելի քան 200 ուսուցիչ կամավոր ատեստավորման շնորհիվ 400 հազար դրամ և ավելի վարձատրություն է ստանում

Հայաստանում շուրջ 4000 ուսուցիչ կամավոր ատեստավորման արդյունքում բարձր վարձատրության, հավելավճարի հնարավորություն է ստացել, ավելի քան 200 ուսուցիչ ստանում է 400 հազար դրամ և ավելի վարձատրություն:
Այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ կամավոր ատեստավորման թեստերի վերաբերյալ դիտարկմանը: Ըստ նախարարի՝ թեստերի ներկայիս բավարար է, որ ատեստավորման արդյունքները համարվեն ներկայացուցչական:
«Իրականում կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցիչների 50 տոկոսը և ավելին հաղթահարում են թեստերը: Բավականին մեծ թիվ են կազմում նաև բարձր արդյունք ունեցող ուսուցիչները: Ավելի քան 200 ուսուցիչներ ունենք, որոնք արդեն ստանում են 400 հազար դրամ և ավելի վարձատրություն»,-ասաց Անդրեասյանը:
Կան շուրջ 4000 ուսուցիչներ, որ կամավոր ատեստավորման արդյունքում բարձրացված վարձատրության և հավելավճարի հնարավորություն են ստացել: Ըստ նախարարի՝ այդ թվերն առաջիկայում ավելանալու են: