Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս պահին 140 տուն է կառուցվում

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս պահին 140 տուն է կառուցվում

Սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու աջակցության ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս պահին 140 տուն է կառուցվում։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ Ազգային ժողովի կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ։

«Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս պահին 140 տուն է կառուցվում։  Չինարի գյուղում 1990 թվականից մինչև 2020 թվական ոչ մի տուն չի կառուցվել, ոչ մի տուն։ Այսօր սահմանամերձ գյուղում կառավարության 16 միլիոն դրամի աջակցության ծրագրով կառուցվում է 140 տուն։ Այսօր փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ մենք այդ ծրագիրը խթանեցինք, բայց տեղից չէր շարժվում, հիմա զգում եմ, որ այն ծավալվում է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։