Առաջիկայում ընթացք կտրվի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրին

Առաջիկայում ընթացք կտրվի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ խորհրդակցություն կհրավիրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը քննարկելու համար։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեք օր առաջ փոխվարչապետը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրն է ուղարկել ինձ։ Պայմանավորվել ենք, որ մի շաբաթվա ընթացքում մենք մեծ խորհրդակցություն կհրավիրենք և այդ ընթացքում կկայացնենք վերջնական որոշումներ ու ծրագրին ընթացք կտանք»,- նշեց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ ծրագիրը կվերաբերվի ոչ միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձությունների, այլև 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված անձանց։

Աղբյուրը՝    armenpress.am