Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի նախագահ Ալվարո Լարիոյի հետ

Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) նախագահ Ալվարո Լարիոյի հետ: Այս մասին տեղեկացնում են Հանրապետության նախագահի աշպատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի Հանրապետության և Հիմնադրամի միջև տասնամյակների արդյունավետ համագործակցությունը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում փոքր ֆերմերային տնտեսությունների գործունեության ընդլայնման ու զարգացման հնարավորությունները: Երկուստեք կարևորվել են բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության ներդրմանն ուղղված ջանքերն ու ոլորտում նորարար ծրագրերի ներդրումը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև գյուղատնտեսության ապահովագրման համակարգի հաստատման և վերջինիս կիրառման ընդլայնման վերաբերյալ:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ջանքեր ներդնել հետագա համագործակցության ամրապնդման և առաջմղման ուղղությամբ: