Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են վերջին զարգացումները Հարավային Կովկասում

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են վերջին զարգացումները Հարավային Կովկասում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններն ու վերջին զարգացումները: