Հայաստանում քովիդի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չկա
Հայաստանում 2024 թվականի հունվարի դրությամբ քովիդի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չկա:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այս պահին քովիդի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չունենք»,- ասաց Ավանեսյանը։
Անդրադառնալով գրիպի տարբեր շտամների տարածման խնդրին՝ Ավանեսյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ամեն շաբաթ հրապարակում է շրջանառվող շտամերի մասին տեղեկատվություն: Նրա խոսքով՝ տարածված շտամների վերաբերյալ անցած շաբաթվա ցուցանիշները մի փոքր ավելի են, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանինը:
«Մենք հստակ ուսումնասիրություն ենք իրականացնում և կառավարման մասով գործարկում ենք տարբեր միջոցառումներ: Գրիպի դեմ պատվաստանյութ սեպտեմբերից առկա է Հայաստանում»,- հավելեց նախարարը: