Գործադիրի որոշմամբ «Ինվեստ պլյուս» և «Ամառոլ Օուսի» ընկերությունները կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից

Գործադիրի որոշմամբ «Ինվեստ պլյուս» և «Ամառոլ Օուսի» ընկերությունները կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից

«Իինվսետ պլյուս» ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել կենդանիների կերերի, ինչպես նաև ձկնամթերքի արտադրության համար։ 2023 թ. հիմնադրված ընկերությունը արտադրությունն իրականացվելու է Արարատի մարզում։ Ընդհանուր ներդրումների ծավալը կազմելու է շուրջ 5.5 մլրդ դրամ, որը իրականացվում է փուլային տարբերակով:

Արդեն իսկ իրականացվել են շուրջ 0.5 մլրդ դրամի ներդրում, ինչի արդյունքում ձեռք են բերվել սեփական հող, ցանկապատում, կատարվել են հողաշինարարական աշխատանքներ, ինչպես նաև կառուցվել է շինություն, որը օգտագործվելու է արտադրական նշանակության համար: Նախատեսվում է իրականացնել ևս 23.4 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված սարքավորումների ձեռքբերման համար։ Նախատեսվում է մինչև 2028 թ. ստեղծել 190 նոր աշխատատեղ՝ 340 հազ դրամից մինչև 495 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 23.4 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.2 մլն դրամ:

«Ամառոլ Օուսի» ընկերությունը ներմուծվող հումքը կօգտագործի ատամի մածուկի արտադրության համար։ Ընկերությունն արդեն իսկ իրականացվել է 130 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 16.7 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Արտադրությունն իրականացվում է Երևանում:

Ներկայումս առկա է 4 աշխատատեղ՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում՝ մինչև 2025 թվականը, նախատեսվում է ստեղծել 1 նոր աշխատատեղ՝ մինչև 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 16.7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 926,500 դրամ: