ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը 2023թ.-ին նախորդ տարվա համեմեատ նվազել է

ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը 2023թ.-ին նախորդ տարվա համեմեատ նվազել է
ՀՀ առևտրային բանկերը 2023թ-ին արձանագրել են շուրջ 230 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 9%-ով ավելի քիչ է, քան նախորդ տարի։ Ամենամեծ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 62.7 մլրդ դրամ։
Ըստ Մոդեքսը խորհրդատվական ընկերության վերլուծության՝ բոլոր բանկերը, բացի Artsakhbank-ից և Armswissbank-ից, աշխատել են շահույթով, իսկ շահույթ արձանագրած 16 առևտրային բանկերից 6-ի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում։