Սևան համայնքում իրականացվում է «Ժամանակակից լուսակիրների տեղադրում» ծրագիրը

Սևան համայնքում իրականացվում է «Ժամանակակից լուսակիրների տեղադրում» ծրագիրը
Այս օրերին Սևան համայնքի Սևան քաղաքում իրականացվում է «Ժամանակակից լուսակիրների տեղադրում» ծրագրով նախատեսված աշխատանքները:
Քաղաքի Նաիրյան փողոցի 3 խաչմերուկներում տեղադրվում են ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուսակիրներ, որոնք առավել անվտանգ ու ապահով կդարձնեն մարդկանց երթևեկը ավտոմեքենաների տեղաշարժը:
Դեռևս ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ Սևան համայնքը դարձել է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրամի շրջանակում հայտարարված դրամաշնորհային մրցույթի հաղթող:
Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո իրականացվեցին նախապատրաստական աշխատանքներ, իսկ այժմ ծրագիրը մտել է գործնական փուլ:
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում 2023թվականի տարեսկզբից մեկնարկել էր ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի 2030 Օրակարգի և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) տեղայնացման նախաձեռնությունը։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների կողմից։
Նախաձեռնության նպատակն է բարելավել ՀՀ համայնքների՝ պլանավորելու և առաջնորդելու կարողությունները, որպեսզի վերջիններս ակտիվորեն իրենց համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացումը՝ 2030 Օրակարգի առանցքային սկզբունքներին և նպատակներին համապատասխան։
2023թվականի ապրիլին հայտարարվել էր դրամաշնորհային ծրագրերի հայտ-առաջարկների կանչ՝ միտված աջակցելու ՀՀ համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված փոքր և միջին ծրագրերին՝ առանցքում դնելով կայուն զարգացման 2030 Օրակարգը և ԿԶՆ-ները։ Ամփոփելով արդյունքները՝ առավելագույն միավորներ հավաքած 23 ծրագրերն արժանացել են ֆինանսավորման։
23 ծրագրերի մեկն էլ Սևան համայնքի կողմից ներկայացված «Ժամանակակից լուսակիրների տեղադրում» ծրագիրն է, որը շուտով կդառնա իրողություն:
«Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվել են լուսակիրների համար նախատեսված հենասյուների տեղադրման աշխատանքները: