Վահան Քերոբյանը հանդիպել է ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենին

Վահան Քերոբյանը հանդիպել է ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենին

Նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հանդիպել է ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

Կողմերը քննարկել են բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններն ու դրանց իրականացման ընթացքը։ Վահան Քերոբյանը գերմանացի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները։ 

Զրույցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը Նիլս Աննենին ներկայացրել է նաև Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը։