ՀՀ առևտրային բանկերի գործունեության 2023թ․ հիմնական ցուցանիշները

ՀՀ առևտրային բանկերի գործունեության 2023թ․ հիմնական ցուցանիշները

Հայաստանի բանկերի միության կողմից ամփոփված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ․ ՀՀ 18 առևտրային բանկերի տարեկան ընդհանուր կապիտալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13․5%-ով՝ կազմելով 1 484 մլրդ․ դրամ:

2023թ ընդհանուր ակտիվներն աճել են 9.5%-ով՝ կազմելով 9 191 մլրդ․դրամ։

Առևտրային բանկերի 2023թ ընդհանուր պարտավորությունները 2022թ․ համեմատ ավելացել են շուրջ 618 մլրդ․դրամով (8․7%)՝ կազմելով՝ 7 707 մլրդ․դրամ։ Նույն ժամանակահատվածում հաճախորդների նկատմամբ պարտավորություններն ավելացել են շուրջ 459 մլրդ․ դրամով (9.1%)`կազմելով  5 503 մլրդ․ դրամ։

Հաճախորդներին տրված վարկերն ու փոխառությունները 2023թ. ցուցանիշներով կազմել  են  5 036 մլրդ․ դրամ, 2022թ. համեմատ (4 174 մլրդ․ դրամ)  աճը կազմել է 20.6%:

2023թ. արդյունքներով բանկային համակարգն ապահովել է շուրջ 230 մլրդ․ դրամի շահույթ, 2022թ համեմատ (253 մլրդ․ դրամ)  ցուցանիշը նվազել է 9.2%-ով։

ՀՀ առևտրային 18 բանկերի 2023թ․ գործունեության տարեկան ամփոփ մյուս ցուցանիշները կներկայացվեն հաջորդիվ։