Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգը ժամանակավորապես անհասանելի կլինի

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սերվերային համակարգում տեխնիկածրագրային աշխատանքներ իրականացնելու նպատակով Ծառայության էլեկտրոնային համակարգերը (այդ թվում՝ վճարային) և հարթակները հունվարի 19-ին՝ ժամը 19։00-ից, մինչև հունվարի 22-ը՝ ժամը 09։00, կլինեն անհասանելի։Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։
Ծառայությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։