ՀՀ առևտրային բանկերի շահույթը նվազել է. Modex

ՀՀ առևտրային բանկերի շահույթը նվազել է. Modex

«Մոդեքս» տնտեսագիտական վերլուծական կենտրոնը ներկայացրել է ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը 2022 — 23թթ. ընթացքում։

ՀՀ առևտրային բանկերը 2023թ-ին արձանագրել են շուրջ 230 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 9%-ով ավելի քիչ է, քան նախորդ տարի։

Ամենամեծ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 62.7 մլրդ դրամ։

Բոլոր բանկերը, բացի Artsakhbank-ից և Armswissbank-ից, աշխատել են շահույթով, իսկ շահույթ արձանագրած 16 առևտրային բանկերից 6-ի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում։