Կենտրոնական բանկը միացել է Համաշխարհային բանկի Պահուստների խորհրդատվական և կառավարման գործընկերության ծրագրին

Կենտրոնական բանկը միացել է Համաշխարհային բանկի Պահուստների խորհրդատվական և կառավարման գործընկերության ծրագրին
Կենտրոնական բանկն անդամակցել է ծրագրին 2006-2014 թթ., որի ընթացքում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել միջազգային պահուստների կառավարման գործընթացներում:
 ՀՀ ԿԲ-ն միացել է ծրագրին՝ արդի խորհրդատվական ծառայություններից և ուսուցողական ռեսուրսներից օգտվելու, և ավելի քան 70 հանրային ակտիվներ կառավարող հաստատությունների հետ փորձի փոխանակման համար: ՊԿԽԳ-ի հետ նորացված անդամակցության շրջանակում փորձագիտական աջակցություն կտրամադրվի պահուստների կառավարման գործառնությունները բարելավելու և ԿԲ-ի նոր անձնակազմի վերապատրաստման համար:
 Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ Համաշխարհային բանկի հետ ԿԲ համագործակցությունը դիտարկվում է որպես համաշխարհային մակարդակով հանրային ակտիվների կառավարման գերազանցության տանող հստակ ուղի, և կարևորել պահուստների հուսալի կառավարումը, որի արդյունքում շահում է Կենտրոնական բանկը, տնտեսությունը և երկիրը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.cba.am/AM/News/Pages/news_19012023.aspx...