Եղեգնավան և Տափերական բնակավայրերում մեկնարկել են ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքները
Վեդի համայնքի Եղեգնավան և Տափերական բնակավայրերում մեկնարկել են ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են կառավարություն- համայնք համագործակցությամբ։
2023 թ -ի Կառավարության սուբվենցիոն ծրագրով կառուցվող ոռոգման ցանցը շուրջ 14,5 կմ է , ծրագրային արժեքը 436 միլիոն 460 հազար դրամ է։
Ծրագրի 70%-ը հատկացնում է պետությունը, 30% -ը՝ համայնքը:
Աշխատանքների արդյունքում բնակավայրում կլուծվի ոռոգման ջրի խնդիրը:
Լուսանկարները՝ Եղեգնավանում իրականացվող աշվատանքներից