Աշխատանքային օրակարգը սկսվեց Արարատ գյուղի նոր կառուցվող մարզադպրոցի շինհրապարակ այցելությամբ

Աշխատանքային օրակարգը սկսվեց Արարատ գյուղի նոր կառուցվող մարզադպրոցի շինհրապարակ այցելությամբ
Արարատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը աշխատանքային շաբաթը սկսել է Արարատ գյուղի նոր կառուցվող մարզադպրոցի շինհրապարակ այցելությամբ:
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը, Արարատ գյուղի վարչական ղեկավար Ռաֆիկ Վարդանյանի, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ տեղում հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին, քննարկել նախագծային լուծումները, աշխատանքը որակով և ժամանակին իրականացնելու անհրաժեշտությունը:
Վերոնշյալ ծրագիրն իրականացվում է 2023-2024 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով, 419 304 000 ՀՀ դրամ նախագծային արժեքով:
Հարկ է նշել, որ Արարատ գյուղում մինչ այս մարզադպրոց չի եղել, սպորտային նախասիրություններ ունեցող շատ պատանիներ և երիտասարդներ մարզվել են այլ քաղաքների մարզադպրոցներում կամ տարբեր հաստատություններում գործող սպորտային խմբակներում։ Ահա այդ խնդրից ելնելով Արարատ գյուղում կառուցվում է նոր և բոլոր հարմարություններով մեծ մարզադպրոց, որտեղ կարող են հաճախել բազմաթիվ երեխաներ ինչպես Արարատ գյուղից այնպես էլ հարակից բնակավայրերից՝ մարզվելու և սպորտային միջոցառումներ անցկացնելու համար։
Նշենք նաև, որ 2024 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում Արարատ գյուղում նախատեսված է իրականացնել նաև ջրահեռացման նոր համակարգի կառուցման աշխատանքներ: