Կորեական ընկերությունը հետաքրքրված է ներդրում իրականացնել վերականգնվող էներգետիկայի ոլորտում

Կորեական ընկերությունը հետաքրքրված է ներդրում իրականացնել վերականգնվող էներգետիկայի ոլորտում

«Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը հունվարի 22-ին ընդունել է կորեական «SK Ecoplant» ընկերության պատվիրակությանը, որը բանակցությունների արդյունքում Հայաստան է այցելել՝ դիտարկելու ներդրումներ իրականացնելու հնարավորությունները: Ընկերությունը կորեական «SK» ընկերությունների խմբի անդամ է, որը ներառված է «Fortune Global 500» համաշխարհային 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշային ցուցակում:

Լևոն Օհանեսյանը ողջունել է կորեական ընկերության պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ «Էնթերփրայզ Արմենիա»-ն պատրաստ է իր գործիքակազմով աջակցել «SK Ecoplant»-ի գործունեությանը մեր երկրում: 

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները և ընկերության ներկայացուցիչներին են ներկայացվել Հայաստանի ներդրումային գրավչությունն ու բիզնես հնարավորությունները: «SK Ecoplant»-ի ներկայացուցիչները նշել են, որ ընկերությունը հետաքրքրված է ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես՝ կանաչ ջրածնի արտադրության, արևային ու հողմային էներգետիկայի, թափոնների էներգետիկ օգտահանման և կեղտաջրերի վերամշակման ուղղություններով:

Առաջիկա օրերին «SK Ecoplant» ընկերության պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև ՀՀ համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Աղբյուրը՝    radar.am