Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2024 թվականին Գյումրիում նախատեսվում է հիմնանորոգել 20 փողոց

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2024 թվականին Գյումրիում նախատեսվում է հիմնանորոգել 20 փողոց

 Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2024 թվականին Գյումրիում նախատեսվում է հիմնանորոգել 20 փողոց և համալրել ավտոպարկը:

Դեռևս նախորդ տարի 2023-ի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրին ձեռք էր բերել 1 աղբատար մեքենա, 1 կռունկ-ամբարձիչ, 1 հող փխրեցնող սարք: 2024 թվականին նախատեսվում է ձեռք բերել ևս 1 աղբատար և 3 ինքնաթափ մեքենա:

Ներկայացնելով  2023 թվականին  սուբվենցիոն ծրագրով  իրականացրած աշխատանքները՝ Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը տեղեկացրեց, որ իրականացվել է 29 փողոցի հիմնանորոգում,  ձեռք է բերվել լուսացույցների 16 կոմպլեկտ, այդ թվում նաև հետիոտնային անցումների համար նախատեսված։

«Լուսացույցների տեղադրման և թարմացման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ե՛վ ճանապարհային երթևեկությունը կարգավորող, և՛ հետիոտնային անցումների համար նախատեսված նոր լուսացույցներ են տեղադրվել»,-նշեց փոխքաղաքապետը՝ տեղեկացնելով, որ սուբվենցիոն ծրագրով 10 մանկապարտեզում և 10 սոցիալական բնակարանում  մասնակի վերանորոգումներ են իրականացվել:        

Աղբյուրը՝    armenpress.am